Տեսանյութ.Եվ ի՞նչ,ես ցավում եմ, բայց ի՞նչ եք ուզում, որ անեմ,չեմ կարող հրաշքներ գործել.Բրազիլիայի նախագահը` մահերի մասին
Բրազիլիայում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի հետևանքով 5000-ից ավելի մարդ է մահացել: Ապրիլի 28-ին երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն խուսափել է մեկնաբանել մահացության մեծ թիվը երկրում: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:«Եվ ի՞նչ: Ես ցավում եմ, բայց ի՞նչ եք ուզում, որ անեմ»,-ասել է երկրի նախագահը լրագրողների հետ զրույցում, որոնք նրան հարցրել էին մեկ օրվա ընթացքում ռեկորդային 474 մահվան դեպքի մասին:
Բոլսոնարուի պատասխանը զայրույթի ալիք է բարձրացրել երկրում: Estado de Minas պարբերականը նախագահի խոսքերը տեղադրել է իր սև շապիկին`մահացածների թվի կողքին՝ 5017:
«Բոլսոնարուն ոչ միայն սարսափելի քաղաքական գործիչ ու վատ նախագահ է, նա նաև զզվելի մարդ է»,-թվիթերյան իր էջում գրել է նախագահի ձախաթևյան քաղաքական կողմնորոշում ունեցող հակառակորդ Մարսելո Ֆրեյշուն:
«Իմ անունը Մեսիա է (Jair Messias Bolsonaro-Խմբ.), բայց ես չեմ կարող հրաշքներ գործել»,-ասել է նախագահը` անդրադառնալով իր երկրորդ անվանը:
Մեկ այլ քննադատ նախագահի խոսքերը տեղադրել էր գերեզմանների նկարի վրա, որտեղ ամեն օր տասնյակ բրազիլացիների են թաղում:
Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 685 դեպք, վարակման հետևանքով մահացել է 5513 մարդ: