Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

01 մայիս 2020 10:00

Ասում են՝ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործը իրավական «ջուր» է․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ինչպես մնացյալ, այնպես էլ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործը իրավական «ջուր» է, նախ` երբ պետք է կայացվեր նրա նկատմամբ կալանքի որոշումը, մինչև վերջին պահը կալանավորման հիմքերը հստակեցրած չեն եղել: Հիմա էլ` հընթացս փորձում են մեղադրանքը փոխել, «կաշառքի գործը» վերածել «փողերի լվացման» մեղադրանքի: Ի դեպ. ինչպես շատ, այնպես էլ այս գործում փորձ է արվում ամեն բան տանել-հասցնել Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի «վրա»:


«Հիմքեր» են փնտրում, որպեսզի կարողանան ապացուցել, որ «Մուլտի գրուպում» ունեցած Սեդրակ Առուստամյանի փայաբաժինները, Բուլղարիայում ունեցած ջրի գործարանը, Լիտվայում ունեցած հյուրանոցը իրականում ոչ թե իրեն, այլ քոչարյանների ընտանիքին են պատկանում, պարզապես արձանագրված է Առուստամյանի անունով: Ասում են, իշխանություններն իրականում, օգտագործելով Քոչարյանի անունը, փորձում են սեփականության վերաբաշխում կատարել` սկզբնական շրջանում Գ. Ծառուկյանի, Գ. Խաչատրյանի ունեցվածքից, հետո` մնացած գործարարների»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր