Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը          ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում       Վերջին անգամ նման ձմեռ ունեցանք 2017թ-ին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել    

01 մայիս 2020 10:38

Տեսանյութ.Պալատական հեղաշրջման փորձ է գուցե կատարվելու. անհանգստություն ունեմ. Նինա Կարապետյանց

«Եթե լինի հեղափոխության տապալում, այն լինելու է դատաիրավական համակարգի միջոցով, արդարադատություն իրականացնող մարմինների միջոցով»,- «Նոյան տապան»-ի եթերում հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:


Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը հակադիր ուժերը եթե կարողանան խարխլել և համախմբել իրենց «հանցավոր ուժերը», X պահի կկարողանան կյանքի կոչել հակահեղափոխությունը:


«Թիկունքից հարված է լինելու, քրեական գործեր են հարուցվելու այս իշխանության դեմ, ու ոչ մեկ չի կարողանալու այդ գործընթացը կանգնեցնել: Գոնե պաշտպանվելու համար, պետք է այս իշխանությունը հասկանա, որ իրավապահ համակարգը պետք է մաքրել»,- ասել է Կարապետյանցը՝ հավելելով, որ պալատական հեղաշրջման փորձ, գուցե, կատարվի:


Մանրամասները` տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր