Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը          Իրանի ծովային շրջափակnւմը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

01 մայիս 2020 15:16

Ուկրաինական Ռադայի պատգամավորները կարանտինի ժամանակ խնջույք են կազմակերպել ռեստորանում

Ուկրաինական Ռադայի` «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները խախտել են կարանտինը եւ խնջույք են կազմակերպել Կիեւի ռեստորաններից մեկում, հայտնում է Strana.ua-ն:


Կայքի տեղեկություններով` միջոցառումն անցկացվել է «Մոնտեկի Կապուլետի» ռեստորանում, որի համասեփականատերը Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի աներ Վլադիմիր Բելիբան է: Նշվում է, որ կարանտինի ընթացքում հաստատությունն աշխատում է միայն առաքումով, բայց պատգամավորների համար բացառություն էր արվել:


Ավելի ուշ ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն, ով բնակվում է նույն շենքում, որտեղ գտնվում է ռեստորանը, ոստիկանություն էր կանչել ստուգում անցկացնելու համար: Մինչ այդ պատգամավորներն արդեն հասցրել էին լքել տարածքը:


Ուկրաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10.861 դեպք, մահացել է 272 մարդ, առողջացել է 1413 մարդ: Կիեւում գրանցվել է վարակման 1453 դեպք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր