Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

02 մայիս 2020 10:18

COVID-19-ը երեխաների մոտ տարօրինակ նշաններով է հայտնվում

Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի բժիշկները նախազգուշացրել են երեխաների մոտ հազվագյուտ բորբոքային գործընթացի մասին, որը, հավանաբար, կապված է կորոնավիրուսի հետ,, գրում է Ամերիկայի Ձայնը:


Այս շաբաթվա սկզբին բրիտանական Մանկական ինտենսիվ թերապիա հասարակական կազմակերպությունը ահազանգել է բժիշկներին ՝ նշելով, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրում գրանցվել է բորբոքային նոր վիճակ ունեցող երեխաների թվի աճ, ինչը պահանջում է ինտենսիվ խնամք:


Նշվում է, որ աճում է անհանգստությունը, որ երեխաների մոտ առկա է կամ COVID-19- ի հետ կապված համախտանիշ կամ էլ այլ չբացահայտված հիվանդություն:


Նա ասում է, որ ախտանիշը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մարմնի իմունային համակարգի հակազդմամբ և նշել է, որ նման ախտանիշեր են նկատվել նաև կորոնավիրուսով վարակված որոշ մեծահասակների մոտ:


Ոչ բոլոր հիվանդ երեխաների մոտ է արձանագրվել նման վիճակ, ուստի գիտնականները վստահ չեն, որ այս հազվագյուտ ախտանիշները առաջացել են նոր կորոնավիրուսի արդյունքում:


Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ Մեծ Բրիտանիայում եղել են մոտ 10-20 նման դեպքեր: Այժմ այդ մասին հաղորդումները ուսումնասիրվում են:


Չնայած բժիշկները քննարկում էին սինդրոմի այլ հնարավոր պատճառներ, ներառյալ այլ վիրուսներ կամ նոր դեղամիջոցներ, հիմնական վարկածն այն է, որ այն կապված է COVID-19-ի հետ:


Մինչ օրս երեխաները եղել են կորոնավիրուսով ամենաքիչը տուժած խմբում: Չինաստանում ավելի քան 75,000 դեպքից երեխաները կազմել են դեպքերի 2.4% -ը և հիմնականում ունեցել են մեղմ ախտանիշներ:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ փորձում է ավելի շատ տեղեկություններ հավաքել այս կապակցությամբ, սակայն որևէ պաշտոնական զեկույց այս պահին դեռևս չի ստացել նման տեղեկություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր