Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

02 մայիս 2020 10:37

Անհրաժեշտ են կամավորներ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական էջերում քաղաքացիների նամակներին կարդալու եւ պատասխանելու համար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակբոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.


«Սիրելի՛ ընկերներ,


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։


Աշխատանքի նկարագրությունը՝


Կարդալ եւ պատասխանել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան եւ Ինստագրամի պաշտոնական էջերում քաղաքացիներից ստացված նամակներին։


Ցանկացողները կարող են նամակ գրել Facebook-ում Աննա Հակոբյանի պաշտոնական եւ անձնական էջերին»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր