Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 մայիս 2020 11:36

Հայկ Մանասյանը՝ առողջապահության նախարարությանը. «Էշով ման եկեք, դու չես կարողանում կառավարել առողջապահության նախարարությունը»

Պրակտիկ բժիշկ, գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հայկ Մանասյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակագ դրության պայմաններում առողջապահության նախարարությանը համեմատում է անփորձ վարորդի հետ։


«Եթե մեկը մեքենա վարել չգիտի, ոչ ոքի թույլ չի տալիս փողոց դուրս գալ, ասում է՝ բոլորդ ձեր մեքենաները կայանեք, ես մենակ գնամ-գամ։ Բայց եթե նա փորձառու վարորդ է, լավ կառավարիչ, կարող է սովորական երթևեկության պայմաններում մեքենան զգոն վարել։ Նույնը վերաբերում է էս իրավիճակում մեր կառավարության ջանքերին։  Եթե ղեկը վերցրել է ու նորմալ վարել գիտի, մասնավորապես, կառավարության առողջապահական բլոկը, ուրեմն նորմալ կվարի մնացած համակարգերի ֆունկցիոնալ չափավոր աշխատանքի դեպքում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր կարծիքը մանրամասնեց բժիշկը։


Մանասյանի խոսքով, հիմա առողջապահության նախարարությունը բոլորին ասում է «աջ քաշեք, կանգնեք, մենակ ինքը պետք է քշի»։ Կներես, ընկեր ջան, ավելի լավ է՝ ուրեմն էշով ման արի, ուղտով ման արի, մեքենա մի քշի։ Մի փոքր հիմնարկ վերցրու կառավարի, դու չես կարողանում կառավարել առողջապահության նախարարությունը»։


Բժշկի խոսքով, այս օրերին իրեն դիմած հիվանդները հետազոտություններ անցնելու, դեղեր ձեռք բերելու խնդիր ունեն, և այդ խնդիրը գնալով խորանում է։


Նա կոչ է անում տարեցներին, խրոնիկ հիվանդներին մեկուսանալ, հնարավորինս զերծ մնալ շփումներից, անգամ ընտանիքի անդամների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր