«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

02 մայիս 2020 13:20

Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր /8 արկ/:


ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր