Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

02 մայիս 2020 15:15

«Իմ քայլը» նիստ է հրավիրել. Քննարկվել է նաև Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ծեծկռտուքի միջադեպը

ԱԺ «Իմ քայը» խմբակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:


Նա հայտնեց, որ քննարկվել են ընթացիք հարցերը, խոսվել է Նորատուսում տեղի ունեցած դեպքի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի և այլ թեմաների մասին:


«Ինչպես կարող էր ծեծկռտուքի միջադեպը չքննարկվել, անբնական կլիներ, եթե դրա մասին չխոսվեր: Խմբակցության անդամներն իրենց կարծիքն են հայտնել, քննարկել ենք, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես և հիմնականում բոլորը համակածիք էին, որ Արթուր Դանիելյանն ընդամենը գործիքի ինչ-որ հատված է, որի միջոցով փորձում են ինչ-որ պրոցեսներ սկսել, իսկ ակտիվացում սկսել է, քանի որ ամեն ինչ ճիշտ ուղով է ընթանում»,-ասաց պատգամավորը:


Դիտարկմանը, թե վերջին շրջանում խոսվում էր նաև ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և վարչապետի հարաբերություններում լարվածության մասին, արդյոք վարչապետին այս լուրերի վերաբերյալ հարցեր ուղղվել են, Մանուկյանը պատասխանեց. «Այդ մասին չի խոսվել, քանի որ մարդիկ լուրջ հարցեր էին տալիս, ապատեղեկատվությանը համարյա չենք անդրադարձել: Չենք քննարկել, այդ տեղեկատվական հարթակները սուտասանների կույտ են ու նման տեղեկությւոնները չենք ննարկում: Դա ինֆորմատիվ աղբի բազա է, ինչի՞ համար պետք է քննարկենք»:


Փորձեցինք ճշտել նաև, թե արդյոք քննարկվել են ծխախոտի մաքսանենգության հարցով մամուլում տեղ գտած տեղեկությունները, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ այդ լուրերը սուտ են, իրականությանը չեն համապատասխանում, ուստի քննարկելու խնդիր չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր