Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 մայիս 2020 17:00

Արամ Օրբելյան. Առգրավվել են Արա Խաչատրյանի համակարգիչը

Այսօր խուզարկություններ են կատարվել Ucom ընկերության նոր տնօրեն Արամ Խաչատրյանի բնակարանում, մեքնայում։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ առգրավվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև նրա աշխատանքային համակարգիչը։


«Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ հենց խուզարկության ընթացքում»,- ասաց փաստաբանը, նկատելով, որ խուզարկություն է արվել մեկ ուրիշ պետահամարանիշ ունեցող մեքենայում, էլեկտրոնային թղթապանակների փոխարեն առգրավվել են համակարգիչը։


Նա ցավ հայտնեց, որ այս ամենը տեղի է ունենում ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների, քննարկումների ֆոնի վրա, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, նա ասաց, որ սա կապված է ընկերության բաժնետերերի, մենեջմենթի վեճի հետ։


Օրբելյանն ասաց, նախաքննական գաղտնիության, ինչպես նաև դետալներին չտիրապետելու պատճառով առավել մանրամասներ չի կարող ասել, թե ինչի հետ է կապված քրեական գործը։


«Առաջին հայացքից մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք կապված են սեփականության վերաբաշխման, ձեռնարկությունների կյանքին ու կորպորատիվ վեճերին պետության միջամտության հետ։ Եթե չլիներ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, կարելի էր այլ կերպ մտածել»,- ընդգծեց փաստաբանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր