Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

04 մայիս 2020 10:37

Տեսանյութ.Հայաստանը ընկղմվել է խորը ճգնաժամի մեջ.իշխանությունը ցանկանում է խուսափե՞լ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելուց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, օրակարգի թիվ մեկ հարցը մարդկանց սոցիալական խնդիրների լուծումն է։ Միաժամանակ իշխանությունն ընդունում է, որ կա գումար, բայց այն ծանրաբեռնված է ու չի կարող որպես աջակցություն տրամադրել քաղաքացիներին։


Ըստ նրա, մայիսի 4-ից շատ սահմանափակումների վերացումը խոսում է այն մասին, որ իշխանությունը ցանկանում է խուսափել քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելուց։


Ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ անցած շաբաթվա ընթացքում առաջ են քաշվել կեղծ օրակարգեր, որոնց նպատակը իրենց կողմից շրջանառության մեջ դրածա առաջարկից ու պահանջից ուշադրությունը շեղելն էր։


«Իսկ մենք պհանջում էինք աջակցել այն քաղաքացիներին, որոնք ծանր վիճակում էին գտնվում, ունեին իրենց երեխաների համար սնունդ  գնելու համար։ Ես ուզում եմ բոլորիս հետ բերել կեղծ օրակարգերից»,-նշեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ կեղծ օրակարգերի թվում է նաև «Յուքոմ» ընկերության հետ կապված իրադարձությունները։


Նա պնդում է, այս ամենը ժողովրդի հետ կապ չունի, դա իշխանության գործն է, որը երկու տարի փորձում է այս թեմաներով զբաղեցնել մարդկանց, մինչդեռ Հայաստանը ընկղմվել է խորը ճգնաժամի մեջ։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր