Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

04 մայիս 2020 15:59

Մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 000 դեպքը հավանական սցենար է. նախարար

Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 000 դեպքը հավանական սցենար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


«Այս թիվը բարձր է այն իմաստով, որ ավելի շատ է, քան մենք կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց կուղարկենք տուն, բայց բարձր չէ այն իմաստով, որ, ամեն դեպքում, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել»,-ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ ԱԺ-ում իր կողմից հնչեցված թիվը, թե սահմանափակումների թուլացումից հետո կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել, և վարակակիրների թիվը հասնի 500 000-ի, պարզապես թիվ չէր, այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտ մեկ ամիս առաջվա գնահատումն էր Հայաստանի համար՝ վարակվելու 500 000 դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացումներ և հազարավոր մահեր։




«Մինչ օրս, բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետև ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը։ Մենք տեսնում ենք, որ թվերը բարձրանում են, բայց ասել՝ 500 000 կլինի, թե 10 000, 50 000, դժվար է։ Մեր վարքագիծն է պայմանավորելու այդ թիվը, մենք ունենալու ենք 10 000 դեպք մայիսի վերջին, թե՞ 50 հազար դեպք: Եթե ունենանք 10 000 դեպք, դա վատ է, բայց լավ է 50 000-ից, որը մենք չենք կարող կառավարել»,-ասաց Թորոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր