Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 մայիս 2020 10:36

Ինչպես է վենդետայի ժամանակ փրկվել վիրավորներից մեկը. ուշագրավ մանրամասներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն այցելել են Երեւանի բժշկական կենտրոններից մեկը եւ հարցաքննում են Գավառի միջադեպի գործով անցնող 37-ամյա Վարդան Դավոյանին: Վերջինիս հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե նա ինչպես է ապրիլի 29-ին հայտնվել Գավառի ճանապարհին, ինչպես է կրակոցների հետեւանքով վիրավորվել:


Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Դավոյանը գնացել է Գավառի բենզալցակայան, որպեսզի իր «Նիվա» մակնիշի մեքենան լիցքավորի: Այնտեղ Դավոյանի մեքենան կանգնեցրել են անծանոթ մարդիկ եւ չեն թողել, որ առաջ գնա, ինչից հետո անծանոթ մի տղամարդ, նրա վզից բռնելով, իջեցրել է մեքենայից, ու հնչել են կրակոցները, որի հետեւանքով Դավոյանը ոտքի եւ որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ:


Ըստ պնդումների՝ Դավոյանը միջադեպի մասնակիցների հետ ոչ մի առնչություն չի ունեցել, ամիսներ առաջ սկսված անչափահասների վիճաբանության հետ եւս առնչություն չի ունեցել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր