Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

05 մայիս 2020 13:33

Պատվաստանյութի համար անհրաժեշտ է 5 անգամ ավելի գումար

«Ամերիկայի ձայն»-ը գրում է.


«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահ է, որ կորոնավիրուսը մարդկանց է անցել կենդանիներից: Սակայն մեծաթիվ գիտնականներ են ասում, որ գուցե երբեք էլ չպարզվի, թե ինչպես է վարակվել առաջին մարդը: Հիվանդություն, որին մինչ այժմ ամբողջ աշխարհում զոհ է գնացել առնվազն 240 հազար մարդ, հիվանդություն, որի վիրուսից մինչ այժմ վարակվել է ավելի քան 3 միլիոն 500 հազար մարդ: Ապաքինվածների թիվն անցել է 1 միլիոն 167 հազարը:


ԱՄՆ-ը ու Ռուսաստանը շարունակում են գրանցել ամենօրյա կտրվածքով նոր դեպեքերի ամենամեծ թվերը: Անցած մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է 4784, Ռուսաստանում`10,581 նոր դեպք: Մեկ օրվա ընթացքում մահացության 359 դեպք արձանագրվելով, ԱՄՆ-ում մահացած անձանց թիվը հասել է 68,957-ի: Ռուսաստանում մինչ այժմ մահացել է 1356 մարդ:


Ընդհանուր վարակակիրների թվով ԱՄՆ-ին զիջում են Իսպանիան 248 000, Իտալիան 210 000, Մեծ Բրիտանիան 186 000, Ֆրանսիան 168 000, Գերմանիան 165 000, Ռուսաստանը 145 000, Թուրքիան 126 000, Բրազիլիան 101 000, Իրանը 98 000, Չինաստանը 82 000 վարակակիրներով:


ԱՄՆ-ում որոշ նահանգներում ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի կրճատման արդյունքում սկսվել է սահմանափակումները մեղմելու գործընթաց: Մեղմացումներ են իրականացվում եվրոպական մի շարք երկրներում եւս:


ԱՄՆ-ի նախագահն ասում է, թե վիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի ամենաշուտը մինչեւ տարեվերջ: Իսկ գիտնականների կարծիքով, պատվաստանյութ ստանալու համար անհրաժեշտ են նախատեսվածից հնգապատիկ անգամ ավելի մեծ գումարներ: Եվրոպական հանձնաժողովը սկսում է ֆինանսավորումն ավելացնելու նպատակով համաշխարհային միջոցառումներ: Վիրտուալ վեհաժողով է սկսվել, որը փորձելու է միլիարդավոր դոլարների օգնություն հայթայթել Իտալիայի համար, երկիր, որն առաջինն էր իր ամբողջ տարածքում արգելափակումներ սկսելու հարցում: Այստեղ մահացությունների ամենաօրյա թիվը ամենացածրն է անցած երկու ամիսների ընթացքում»։


Նշենք, որ Հայաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի նոր 121 դեպք, մահացությունների թիվը հասել է 39-ի, երբ մեկ օրում հիվանդությանը զոհ է գնացել եւս 4 մարդ: Ակտիվ վարակակիրների թիվը Հայաստանում 1397 է: Մինչ այժմ ապաքինվել է 1071 մարդ»։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր