Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

05 մայիս 2020 16:17

Ռեստորանատերերը հռչակագիր են ստորագրել. փոխզիջումների չգնացած վարձատուների հետ պայմանագրեր չեն կնքի

«Հայաստանի հանրային սննդի ոլորտի կազմակերպությունները, հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով առաջացած խնդիրները եւ ոլորտի գործունեության արգելումը սույն թվականի մարտի 23-ից, կարեւորելով տասնամյակով ստեղծված Հայաստանի հանրային սննդի ոլորտում բիզնեսների շարունակականության ապահովումը, ստորագրում են ներկա հռչակագիրը, որոշելով՝
 
Գործունեության հարկադիր կասեցման ընթացքում դադարեցնել վարձավճարը եւ հարակից վճարումները (բացառությամբ սպառած կոմունալ ծառայությունների):
 
Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների գործունեության վերականգնման պահից մեկ տարվա համար վարձավճարի սաhմանման ընդունելի շեմ համարել մինչ այդ գործող վճարի 50%-ը՝ թողնելով դրա վերջնական քննարկումը եւ իրավական ձեւակերպումը պայմանագրի մասնակից կողմերին։
 
Համարում ենք, որ վարձակալության պայմանագրեր կարելի է կնքել այն վարձատուների հետ, ովքեր այս ժամանակաշրջանում ըմբռնումով են մոտեցել իրավիճակին եւ արդեն իսկ գնացել են փոխզիջումների։
 
Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունները միմյանց տեղեկացնում են իրենց վարձակալական պայմանագրերի խզման վերաբերյալ, եթե դրանք պայմանավորված են ճգնաժամի եւ հետ ճգնաժամային իրավիճակում վարձատուի կողմից գործող պայմանագրի վերանայման մերժմամբ։
 
Հանրային սննդի ոլորտի գործունեության վերականգնումից հետո 18 ամիս ժամանակահատվածում սույն հռչակագիրը ստորագրողները պարտավորվում են չքննարկել իրենց գործընկերների կողմից զբաղեցրած կամ արդեն իսկ ազատված տարածքների վարձակալության վերաբերյալ վարձատուի որեւէ առաջարկ, չբանակցել այդ ուղղությամբ, չկնքել համապատասխան պայմանագրեր եւ չզբաղեցնել միմյանց կողմից ազատվող վարձակալվող տարածքները։
 
Սույն հռչակագրի ստորագրումը փոխադարձաբար պաշտպանելու է ոլորտի ձեռնարկությունների շահերը, սահմանելու է գործարար պարկեշտության նորչափանիշներ, եւ նպաստելու է հետճգնաժամային համեմատաբար արագ վերականգնմանը։
 
Դիմում ենք հանրային սննդի ոլորտի գործընկեր, անշարժ գույքի վարձատու կազմակերպություններին՝ ներկա դժվարին պայմաններում գնալ փոխզիջման իրենց վարձակալների հետ, կարեւորելով տարիների փոխշահավետ համագործակցությունը։ Կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը՝ ընդգծելու հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների համերաշխությունը մեր ընդհանուր խնդիրները լուծելու նպատակով»։
 
Հռչակագիրն արդեն ստորագրել են «Երեմյան Փրոջեքթս»-ը, MBG Hospitality-ն, Asador, Wine Republic, Սալոն, Կլոդ Մոնե, Շառլ ռեստորանները, Սեգաֆրեդո, Քոֆիշոփ, Կարաս, Գենացվալե ցանցերը եւ այլ կազմակերպություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր