Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

05 մայիս 2020 17:32

Եվրոպայում ավելի քան 40 միլիոն աշխատող ուղարկվել է չվճարվող արձակուրդի

Եվրոպական կառավարությունը մեծ միջոցներ է ծախսել, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարի համար մտցված սահմանափակումների ժամանակ աշխատատեղերը պահպանվեն, բայց այդքան մեծ ծանրաբեռնվածությունը բյուջեի վրա ցույց է տվել իր արդյունավետությունը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Bloomberg-ը։


Ավելի քան 40 միլիոն աշխատող ուղարկվել են չվճարվող հանգստի, ինչի արդյունքում նրանց աշխատավարձի մի մասը փակվել է պետության հաշվին։ Առանց պետական աջակցության՝ շատերը կարող էին կորցել իրենց աշխատատեղերը, որը կարող էր գործազրկության այնպիսի  մակարդակ բերեր, որը նախկինում չէր դիտվել։


Bloomberg Economics-ի գնահատմամբ, եթե բոլոր աշխատողները, որոնք ուղարկվել են արձակուրդ, կորցնեն իրենց աշխատատեղերը, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում՝ եվրոյի գոտու չորս ամենահզոր տնտեսություներում, գործազրկությունը կարող է հասնել 42 տոկոսի։ Դա կլիներ հսկայական հարված տարածաշրջանի տնտեսությանը, որտեղ գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքների կրկնակի հարվածից հետո աշխատուժի շուկան դանդաղորեն բարելավվում է։


Ճգնաժամը  կանխելու համար եվրոպական կառավարություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը: Աշխատողների արձակուրդների համար  ծախսերը մարտից մայիսը կկազմեն մոտ 100 միլիարդ եվրո։


«Ֆիսկալ ծախսերը հսկայական են, բայց երկարաժամկետ հեռանկարում գործազրկության աճը նույնիսկ ավելի թանկ կլինի», - հայտարարել է Bloomberg-ի տնտեսագետ Մաևա Կուզինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր