Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 մայիս 2020 12:12

Տեսանյութ.Վարչապետը սենսացիոն տեղեկություններ հաղորդեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ հարցին՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական կոլապս կա՞, թե՞ չէ: Վարչապետն իր իսկ գնահատմամբ «սենսացիոն» տեղեկություններ հաղորդեց: Նա տեղեկացրեց՝ ապրիլի 29-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 620 905 աշխատատեղ, ապա մասնավորեցրեց՝ խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ: Դրանց համար ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ և վճարվել եկամտահարկ:


Համեմատության համար վարչապետը հայտնեց՝ փետրվարին, օրինակ, ՀՀ-ում եղել է 618 հազար աշխատատեղ:


«2019թ. ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ ՀՀում աշխատատեղերը հատել են 620 հազարի սահմանագիծը, ճիշտ է, անկանխատեսելիությունը մեծ է, չգիտենք՝ մայիսին ինչ կլինի, սակայն ապրիլի վերջի դրությամբ քաղաքացիները 3-4 մլրդ դրամ ավել աշխատավարձ են ստացել, քան փետրվարին»,- ասաց նա:


Վարչապետը վստահեցրեց՝ կառավարությանը հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ կարող ենք վստահ խոսել ճգնաժամի բացակայության մասին:


Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր