COVID-19- ով վարակման առավելագույն քանակը ՝ տան պատերից ներս՝ մարդկանց հաղորդակցման ժամանակ.գիտնականներ
Չինաստանի և Հոնկոնգի համալսարանների մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են Չինաստանի բոլոր նահանգներում, բացառությամբ Հուբեյ նահանգի, որտեղի Ուհան քաղաքից սկսվել էր համավարակը, կորոնավիրուսի տարածումը։ ՆՏՎ-ն գրում է, որ գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել կազմել մոդել, թե ինչպես է վիրուսը փոխանցվում մարդուց մարդ։
Գիտնականները պարզել են, որ վիրուսի փոխանցման դեպքերի առավելագույն քանակը տեղի է ունեցել տան պատերից ներս՝ մարդկանց հաղորդակցման ժամանակ: Այսպես վարակվել են COVID-19 ունեցող հիվանդների 79.9 տոկոսը: Տրանսպորտում վարակվել է հիվանդների 34 տոկոսը:
Ուսումնասիրողները եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը փակ տարածությունում մարդկանց շփումն է: Բաց երկնքի տակ, գիտնականների պնդմամբ, արձանագրվել է վիրուսի փոխանցման միայն մեկ ապացուցված դեպք։
MedRxiv պորտալը, որը հրապարակել է ուսումնասիրությունը, շեշտում է, որ այս հետազոտությունը խոսում է միայն տեսության մասին, և դրա արդյունքները չպետք է օգտագործվեն կլինիկական պրակտիկայում: