Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

06 մայիս 2020 12:32

Իսկ Դուք ասում էիք, թե ողջ աշխարհը չի կարող մոլորյալ լինել. Հայկ Մանասյան

Ապացուցվեց, որ վարակի առաջին գրանցված դեպքը Փարիզում եղել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ից հունվարի 16-ի ընթացքում, բուժվել է ստացիոնարում։ Սիմպտոմներ ունեցել է նաև հիվանդի աղջիկը։ Չինաստանում չի եղել, չինացիների հետ չի շփվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։


Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ահա և Նոյի երկար սպասված աղավնին ձիթենու տերևը բերանում։


Ապացուցվեց, որ վարակի առաջին գրանցված դեպքը Փարիզում եղել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ից հունվարի 16-ի ընթացքում, բուժվել է ստացիոնարում։ Սիմպտոմներ ունեցել է նաև հիվանդի աղջիկը։ Չինաստանում չի եղել, չինացիների հետ չի շփվել։


Դրանից 30-40 օր անց նոր կհայտարարվի Չինաստանից անցած առաջին վարակվածների մասին:


Ապացույցը ձեռք է բերվել Փարիզի մի հիվանդանոցում, դեկտեմբեր ամսին սուր շնչառական ինֆեկցիայով պառկած հիվանդների սառեցված անալիզների ստուգման շնորհիվ։ Այդ հիվանդանոցում անալիզների կենսանյութը սառեցվում և պահվում են 4 տարի։


Այսպիսով առանց մամուլի գիտության, Եվրոպայում մեկ-մեկուկես ամիս վարակը տարածվել է որպես սեզոնային հիվանդություն: Այդ ընթացքում չի եղել ոչ մի աղետալի բան, ինչը նկարագրվում էր հետո, ինչը կանխատեսում են մեզ համար մինչև հիմա։


Փաստորեն բոլոր հաշվարկները և մոդելավորումները եղել են անթույլատրելի սխալ և ապակողմնորոշող, քանի որ հաշվի չեն առել վարակի գոյության 30-40-օրյա ,,խախանդ,, ժամանակահատվածը։


Իսկ Դուք ասում էիք, թե ողջ աշխարհը չի կարող մոլորյալ լինել...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր