Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են          Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր       Դոնալդ Թրամփը Պենտագոնը կվերանվանի «Պատերազմի նախարարություն»    

06 մայիս 2020 13:47

Այո, մենք այդտեղ ունենք անհաջողություն՝ դավաճաններ, անգրագետներ.դրանց ժամանակն էլ կգա

«Մեր ամենամեծ ձախողումը ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել: Պետք է խոստովանեմ, որ մենք այդտեղ ունենք անհաջողություն: Այդ անհաջողությունն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: ՀՔԾ-ն օրինակ 2019թ. պետբյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում: Ե՛վ ԱԱԾ-ն, և՛ քննչական կոմիտեն, և ոստիկանությունը նախկինի համեմատ պետբյուջե վերադարձված գումարների թվերը տասնապատկել են: Բայց միևնույն է, ես համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ»,- ասաց վարչապետը:
     Ըստ նրա՝ այդ անհաջողություններն ունեն մի քանի շերտեր: Վարչապետը պնդեց, որ այսօրվա դատական ու իրավական համակարգում կան բարձր պրոֆեսիոնալներ: Միևնույն ժամանակ դատաիրավական ու իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի այլ նվիրյալներ ու դավաճաններ: Մեր դատական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են՝ պայմանականորեն:
     Ն. Փաշինյանը պնդեց, որ բոլոր քննությունների արդյունքներով 100 տոկոսով կբացահայտվի կոռումպացված ամբողջ համակարգը՝ իր բոլոր ճյուղերով և բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատվության առաջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր