ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

06 մայիս 2020 14:26

Ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞, տենց բան,ոստիկանները գողերի հետ պայմանավորվել են բացահայտել գողությունները, որ պարգևավճար ստանան

Հանցագործությունների թիվը նախորդ տարվա ընթացքում աճել է 42 հազարով կամ 21 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և վարչապետին հարցրեց՝ ինչով է պայմանավորված այս աճը։


Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ իրենք ներդրել են բացահայտումների դիմաց պարգևատրումների համակարգ, որը որոշ դեպքերում աշխատել է հակառակ իրենց նախատեսածի։ Վարչապետը պատմեց, որ ոստիկանության բաժիններից մեկի ղեկավարը գողերի հետ պայմանավորվել է, որ նրանք գողություն անեն, իսկ իրենք գան գողոնը գտնեն և պարգևավճար ստանան։


«Ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞, տենց բան»,- իր զարմանքը արտահայտեց Փաշինյանը։


Մեկ այլ խնդիր, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանում կալանավորումների քանակը նվազել է, ինչը նույնպես բերում է հանցագործությունների աճի ռիսկերի։ Ըստ Փաշինյանի՝ նույնիսկ կան գողության գործերով ներգրավվող անձինք, որոնք նախաքննության ընթացքում նոր գողություններ են անում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր