Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

06 մայիս 2020 16:05

Թրամփը փոփոխում է մեծ թվով զոհերի մասին կանխատեսումները՝ սկզբում 50 հազար, հետո՝ 80-100 հազար մարդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմունք է անվանել Ջոն Հոփկինսի համալսարանի և Վաշինգտոնի համալսարանի՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակից մահացության մեծ թվի մասին կանխատեսումները: Ըստ Վաշինգտոնի համալսարանի առողջության ցուցանիշների գնահատման և չափման ինստիտուտի կանխատեսման՝ մինչև օգոստոսի 4-ը COVID-19- ով մահացության դեպքերի թիվը կարող էր հասնել 134 475-ի: Ջոն Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, լրատվամիջոցների և այլ աղբյուրների տվյալները, իր հերթին, ենթադրում է, որ մինչև հունիս ամսվա ամենօրյա մահվան դեպքերը կարող էին գրեթե կրկնապատկվել: «Այս մոդելներն առաջին իսկ օրվանից սխալ էին: Նրանք շարունակում են կառուցել նոր մոդելներ, և դրանք նույնպես սխալ են», - ասել է Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ այս մոդելներում հաշվի չեն առնվում ​​համաճարակի մեղմացման միջոցառումները, որոնք ձեռնարկում են իշխանությունները:
Միևնույն ժամանակ, մայիսի 3-ին Թրամփն իր հերթին  ավելացրել է իր կանխատեսած ցուցանիշը ԱՄՆ-ում կորոնավիրուսով տուժածների թվի վերաբերյալ: Եթե ​​նախկինում նա ասում էր, որ կմահանա մոտ 50 հազար ամերիկացի, ապա Fox News- ին տված հարցազրույցում նա մեկ այլ ցուցանիշ է նշել՝  80-100 հազար մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր