Վիճաբանություն՝ Արզականի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համար          Երևան քաղաքում 7 հազարից ավել երեխա այդպես էլ Սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ       ԼՂ-ից բռնի տեղահանվածները կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից    

07 մայիս 2020 11:36

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը

Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:


Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940 թվականին Աշտարակի շրջանի Արգել գյուղում։




1964-1968 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության բաժնում։


1958-1963 թվականներին որպես փականագործ աշխատել է Երեւանի կաբելային եւ սարքաշինության գործարաններում:


1968-1970 թվականներին խորհրդային բանակում եղել է թարգմանիչ, 1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արեւելագիտության ինստիտուտում։


1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, 1992-1997 թվականներին` ՀՀ մաքսային վարչության պետ, 1996-1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր