Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 մայիս 2020 12:37

ԱԱԾ տնօրենը նույնպես կհեռանա՞

Երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո ԱԱԾ-ում բունտ է հասունանում, ԱԱԾ մի քանի տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել։


NEWS.am-ի տեղեկություններով՝ հրաժարական են տվել ԱԱԾ քննչական բաժնի պետն ու նրա տեղակալները։


Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
***
 
Քիչ առաջ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հաղորդագրություն է տարածել․ «Մամուլում տարածվող լուրերը, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և մի շարք բարձրաստիճան սպաներ աշխատանքից ազատման դիմում են գրել, չի համապատասխանում իրականությանը։


ԱԱԾ մամուլի կենտրոնից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ ծառայությունը շարունակում է իր բնականոն աշխատանքային ընթացքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր