Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 մայիս 2020 13:55

Ի գիտություն. 2 տարեկան երեխաների մայիս ամսվա խնամքի նպաստի վճարման գործընթացի մասին

Սոցիալական ապահովության ծառայության ֆեյսբուքյան էջում մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաաստի վճարումների վերաբերյալ գրառում է կատարվել:


«Հարգելի շահառուներ,
Տեղեկացվում է, որ 2020 թվականի մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաաստի վճարման գործընթացը (կանխիկ եղանակով) կսկսվի մայիսի 7-ից:


Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա մինչև 2 տ. երեխաների նպաստի կանխիկ եղանակով վճարումը մայիսի 7-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով:


Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր