Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 մայիս 2020 14:13

Երեք փուլ.Ռուսաստանի կառավարությունը ներկայացրել է կարանտինից ելքի ծրագիր

Ռուսաստանում COVID-19-ի գրանցված դեպքերի թիվը կրկին գերազանցել է 10 հազարը, ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, հայտնաբերվել է 165 հազար դեպք: Մահացել է ավելի քան 1500 վարակված: Այս մասին գրում է Euronews-ը։


Այս պայմաններում կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել կարանտինային սահմանափակումների աստիճանական վերացման ծրագիր: Ռուսաստանի գլխավոր սանիտարաբան-բժիշկ Աննա Պոպովայի խոսքով՝ այն ներառում է երեք փուլ։


Յուրաքանչյուր փուլում նախատեսվում է ընդլայնել այն հանրային տարածքների ցանկը, որտեղ մարդիկ շփվելու են միմյանց հետ:


Այսպիսով, առաջին փուլում հնարավոր կլինի ֆիզիկական դաստիարակություն և սպորտ` բաց տարածքներում, զբոսանք երեխաների հետ, սահմանափակ տարածքի առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտների աշխատանքներ՝ սոցիալական հեռավորության պահպանմամբ:


Երկրորդ փուլում, ընտանիքի անդամների հետ փողոցում քայլելը, առևտրի ոլորտի օբյեկտների բացումը և ավելի մեծ տարածքի ծառայություններ, բայց միաժամանակ սպասարկվող այցելուների սահմանափակմամբ, և ուսումնական կազմակերպությունների աշխատանքի սկիզբը։


Սահմանափակումների փուլային վերացման մասին որոշումը կկայացնի շրջանի ղեկավարը, և համաճարակաբանական բարդության առկայության դեպքում կարող են վերսկսվել սահմանափակող միջոցները:


Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ կարանտինային միջոցառումները կարող են թուլացվել մայիսի 12-ից հետո: Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը ներկայումս կպահպանվի, և ռեստորանները և սպասարկող ընկերությունները կբացվեն  «վերջում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր