Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ          Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում       Ինչպիսի տեսք կունենա ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը    

07 մայիս 2020 16:21

Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հարցի կարգավորման հետ կապված ԱԺ ելույթին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ նման հայտարարությամբ ՀՀ վարչապետը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը և, այդպիսով, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանմանը․


«Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցել, ով է հրաժարվում կատարել միջազգային հանրության պահանջները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, դրանով իսկ խոչընդոտելով հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր