Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին    

08 մայիս 2020 10:56

Վարչապետի հրահանգի դեմ ըմբոստանում են. «Բացառված է մանդատս դնեմ».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մեր տեղեկություններով` Արարատ Միրզոյանը մի կերպ կարողացել է կարգավորել Աննա Կարապետյանի հետ կապված հարցը։ Եվ չնայած Աննա Կարապետյանը, Վարդան Աթաբեկյանը կատեգորիկ պնդում են, որ «մանդատը դնելու հարց չկա», «բացառված է մանդատս դնեմ», սակայն դա ընդամենը նշանակում է, որ վարչապետի հրահանգի դեմ ըմբոստանում են, ինչպես ժամանակին ըմբոստացան և մանդատները չդրեցին Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը։


Մեզ ասացին, որ կոնկրետ Աննա Կարապետյանի մանդատը պահանջելու պատճառը եղել է տեղորոշման օրենքի առաջին ընթերցման չքվեարկելը, չնայած գրանցվել էր, գտնվել դահլիճում, ինչի պատճառով օրենքը միանգամից չընդունվեց, և իշխանությունը ստիպված եղավ նույն օրը երկու արտահերթ հրավիրել և ուժով անցկացնել օրենքը։


Աննա Կարապետյանը մեզ հետ զրույցում կրկին պնդեց. «Չկա նման բան. ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:


Իսկ դահլիճում գտնվելով` ինչո՞ւ չեք քվեարկել։ «Ես Ձեզ ասացի` հարցազրույց չեմ տալիս, ես զբաղված եմ. ուրիշ խնդիրներ կա՞ն»:  Ի՞նչ խնդիրներ։ «Կորոնավիրուսի հետ կապված` պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»:


Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կոնտակտավորը մասնակցել է պետաիրավականի նիստին, որի անդամ է նաև Կարապետյանը»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր