Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

08 մայիս 2020 11:35

Տեսանյութ.Ծեծկռտուք ԱԺ-ում.. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա

ԱԺ-ում  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:


«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, որը չէր լսվում: Փոխարենը լսվում էր Մարուքյանը խոսքը. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց նա ու իջավ ամբիոնից: Նրան մոեցավ Սասուն Միքայելյանն ու բռունցքներով սկսեց հարվածել: Մարուքյանը պատասխանեց, որից հետո մեծ ծեծկռտուք սկսվեց:




Պատգամավորներն դուրս եկան իրենց տեղից եւ չէր հասկացվում, թե ով էր եկել բաժանելու, ով՝ հարվածելու:
Հրմշտոցի մեջտեղում էին նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրանք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը:


Քիչ անց Արարատ Միրզոյանը վերադարձավ իր տեղը եւ բոլորին կոչ արեց զբաղեցնել իրենց տեղերը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր