Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են          Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր       Դոնալդ Թրամփը Պենտագոնը կվերանվանի «Պատերազմի նախարարություն»    

08 մայիս 2020 13:33

Վաղը նաև անակնկալ է սպասվում մեր ազգաբնակչությանը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և վարակը չտարածելու հրամայականը պահպանելով՝ վաղը փակ է լինելու և՛ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը և՛ «Հաղթանակ» զբոսայգին, որտեղ բացառապես արարողակարգային միջոցառումներ են տեղի ունենալու։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղեկացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։


Փոխնախարարը նշեց, որ վաղը՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն, տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը «Հաղթանակ» զբոսայգի՝ «Մայր Հայաստան»-ի հուշահամալիրի մոտ։

«Մենք կազմակերպել ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների այց դեպի «Մայր Հայաստան» հուշակոթող, քանի որ առաջին հերթին այդ օրվա խորհուրդը, մեր շնորհակալությունն ու շնորհավորանքները վերաբերում են նրանց»:


«Դրանից հետո մի փոքր անակնկալ է սպասվում, չեմ կարող հիմա բացահայտել, քանի որ որոշակի պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի մատուցել այդ անակնկալը մեր ազգաբնակչությանը»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր