Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

08 մայիս 2020 14:34

Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք էր. Էդմոն Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել Անի Սամսոնյանի հետ միասին, ոչ թե...

«Այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքների, ընդունված վերջին օրենքների հետ: Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք էր և ունենալու է շարունակական բնույթ: Ընտրվել է մարտավարություն, երբ դահլիճում մթնոլորտը լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով: Ես գտնում եմ, որ իրեն «կլասիկ» հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Սասուն Միքայելյանի մանդատը վայր դնելու հարցը չի քննարկվել: «Եվ ակնհայտ է, որ երբ դու իջնում ես ամբիոնից ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ով և փորձում սադրել, էդ մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»։


Նա նշեց, որ սադրանքներին չպետք է տրվել, իսկ տեղի ունեցած բռնությունն անընդունելի է և երկրորդ կարծիք չի կարող լինել: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ գնահատական տալուց պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել:


Ալեն Սիմոնյանը նշեց, որ ծեծկռտուքի վերաբերյալ քննարկմանը ներկա էին հիմնականում վարչության անդամները, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկում կլինի ավելի ուշ և կորոշեն, թե ինչ պետք է անել:
***
«Ոչ մեկ մանդատը չպետք է վայր դնի: Սասուն Միքայելյանը ամենաշատ վստահություն քվե ստացածն է և նրա հարցը պիտի որոշի իր ընտրողը: Էդմոն Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել Անի Սամսոնյանի հետ միասին՝ սադրանքներ կազմակերպելու համար և քաղաքական դաշտում իրեն չգտնելու համար», այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քննարկումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:


Հարցին՝ նախատեսո՞ւմ է հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե նա ցանկություն հայտնի իր հետ հանդիպել, ինքը կհանդիպի. «Բայց ես կարծում եմ, որ նա, նախևառաջ, Անի Սամսոնյանի հետ միասին պետք է ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրի, հետո ինձնից՝ այն մակարդակի համար, որ իրենք խորհրդարանն իջեցրեցին մի քանի օր առաջ և այսօր, իսկ մեր մեղքը նրա մեջ է, որ, ցավոք սրտի, այդ սադրանքին տրվեցինք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր