Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 մայիս 2020 15:16

Տեսանյութ.Խեղճացնել, քայքայել քաղաքական մեծամասնության եւ ժողովրդի միջեւ վստահությունը, սա է նպատակը . ԱԺ-ում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը

«Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով»,- խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։


Նրա խոսքով, բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական և հոգեբանական։ Ն. Փաշինյանը հարկ համարեց ընդգծել, որ արդեն 2 տարի է՝ հեղափոխական թիմը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների։


«Խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են սատկացնել փողոցներում, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ։ Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,- շեշտեց ՀՀ վարչապետը։


Նրա խոսքով, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը իրեն հրավիրել է սուրճ խմելու, և ինքը ընդունել է հրավերը, և ուղիղ ասել է, որ իրենք ունեն հիմքեր կասկածելու, որ Մարուքյանի գործունեությունը ֆիզիկական, հոգեբանական և բարոյական բռնություններ գործադրելու պլանի մի մաս է կազմում։


«Դիտելով այսօր տեղի ունեցածի տեսագրությունը՝ կարող եմ ասել՝ միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել ամբիոնից դուրս, իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցող պատգամավորը ամբիոնից այն կողմ։ Ինչո՞ւ էր նա ընթանում դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Ինչի՞ համար։ Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ։ Կամ որտեղի՞ց վստահությունը, որ Սասուն Միքայելյանը վրդովմունքն արտահայտելով դուրս չէր գալու նիստերի դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել, մանավանդ, այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո։ Բայց ես դատապարտում եմ այն, որ մենք ենթարկվում ենք սադրանքների, մենք իրավունք չունենք տրվելու սադրանքներին։ Նրանք ուզում են մեզ դարաձնել իրենց պադիեզներում ծեծողներ։ Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների։ Եվ այո, իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ»,- մեկնաբանեց Ն. Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր