ԱԺ-ի ծեծկռտուքը հոգիս տակն ու վրա արեց․ այս ամենը հիշեցնում են նախորդներին

«Նաև գրել եմ․
«Բայց… կան մտահոգություններ: Հիշեցնեմ Նիկոլի բանաձևը՝ հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:
Նիկոլի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության կուսակցականացված համակարգի դեմ՝ անկախ պրոֆեսիոնալիզմից, սակայն այսօր կառավարության կազմը ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»։
Կարծես, հիշեցնում են․․․», - գրել է նա։