Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին օգոստոսի 20-ին       2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը    

09 մայիս 2020 16:06

Ստեղծելու ենք իրական այլընտրանք և մեր ժողովրդի հետ միասին խափանելու ենք դավադրությունը

«Գործող իշխանությունը կորցրել է դիմադրողականությունը, հայտնվել է այդ գործընթացի հորձանուտի մեջ և ըստ էության հանձնվել է նրա տրամաբանությանը։


Պատճառն այն է, որ իշխանությունը, ղեկավարվելով եսակենտրոնությամբ, թուլացնում ու քայքայում է քաղաքական դաշտը՝ ամեն գնով որպես իր միակ այլընտրանք ներկայացնելով նախկիններին, որպեսզի ժողովուրդը չմտածի իրական այլընտրանքի մասին և կառչի իրենից։




Երեկ՝ ս.թ. մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը և դրա առիթով կողմերի դրսևորումները ցույց տվեցին իշխանության վերադասավորման կրեմլյան ծրագրի որոշ ծալքեր, ինչպես նաև դրա առաջացրած պայքարն ու լարումները։


Հայտարարում ենք, որ արդեն համախմբվող ազգային-ժողովրդավարական բևեռով ստեղծելու ենք իրական այլընտրանք և մեր ժողովրդի հետ միասին խափանելու ենք դավադրությունը։


Արա Պապյան


Արկադի Վարդանյան


Արմենակ Կյուրեղյան


Ալբերտ Բաղդասարյան


Գարեգին Չուգասզյան


Եղիշե Պետրոսյան


Ժիրայր Սէֆիլյան


Վարուժան Ավետիսյան


Տիգրան Խզմալյան


9 մայիս 2020 թ Երևան»,- գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր