Իրավիճակը չափազանց արագ է զարգանում ու փոփոխվում, այդ իսկ պատճառով գիտնականները հրաժարվել են կանխատեսումներից
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/05/48208_coronavirus_07_M.jpg)
Գիտնականների խոսքով՝ իրենց կանխատեսումները արդիականությունից զրկվել են, քանի որ իրական աշխարհում իրավիճակը չափազանց արագ է զարգանում ու փոփոխվում:
«Կանխատեսման կամ կանխագուշակման ավանդական փորձերը, որոնց նպատակն է ստույգ կանխատեսում կատարելը, կարող են մոլորության մատնել արտակարգ անորոշության պայմաններում»,- հայտարարել են գիտնականները:
Հիշեցնենք, որ գիտնականների նախնական կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանում, օրինակ, վիրուսի տարածումը 97 տոկոսով կավարտվի մայիսի 20-ին: Մայիսի 28-ին՝ 99 տոկոսով, 100 տոկոսով ավարտը կանխատեսվում է հուլիսի 20-ին: Շրջադարձային պահը համընկել է ապրիլի 24-ին:
Գիտնականների խոսքով՝ Չինաստանում համաճարակն ավարտվել է դեռեւս ապրիլի 9-ին: ԱՄՆ-ին կհաջողվի կորոնավիրուսից վերջնականապես ազատվել օգոստոսի 27-ին, Գերմանիային եւ Ֆրանսիային ՝ համապատասխանաբար օգոստոսի 1-ին եւ 5-ին: Մեծ Բրիտանիան վիրուսից ազատ կլինի օգոստոսի 14-ին: