Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 մայիս 2020 15:42

Սասուն Միքայելյանը զգուշացրեց Մարուքյանի եղբորը՝ էդ տղեն պետք է աղերսաբար ներողություն խնդրի իմ մորից

Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են: Ես 15 տարեկանից հորից զրկվել եմ: Հերս ու հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհետ կորել է, հերս վիրավոր եկել: Այս ժամանակահատվածում ինձ մայրս միշտ օրորոցային երգ է երգել, որը եղել է Եղեռնի ժամանակում կատարվածի մասին: Երևի նրան էլ իր ծնողներն են պատմել այդ մասին: Այս տարիների ընթացքում հենց մորս խոսքերով եմ հասկացել, թե ինչ է Եղեռնը, թուրք ազգը: Ազգային ժողովում հայտարարեց Սասուն Միքայելյանը:

«Ինչ վերաբերում է Խոջալուի ազատագրմանը, ես թշնամու հետ թշնամաբար եմ վերաբերվել, դաժան եմ եղել: Մենք մտել ենք գիշերը: Լույսը բացվել է միայն մեր ուղղությամբ 78 հոգու գերի ենք վերցրել, որոնց մեջ եղել են մայրեր, տարեց կանայք, երիտասարդ աղջիկներ, երեխեք, տարեց տղամարդիկ:


Ասել եմ՝ մատով ոչ մեկին չեք կպնելու:


Ես մորս պատմածով հասկացել եմ, թե ինչ են արել թուրքերը: Մեր կռիվն իրանց հետ չէր: Մեր ջոկատի Արշավիրին ասացի, որ հեծի ձին, ժողովրդին տանի մի գոմ ունեինք, այնտեղ, ու ասացի, որ մատով ոչ մեկը չկպնի: Հեծել է ձին, տարել: Հետո գեներալ Գուրգեն Դալիբալթյանն եկավ ու գերիներին տարան: Նրանց տարել են Ստեփանակերտ»:


«Մի դրվագ էլ մորիցս պատմեմ: Երբ ես Ղարաբաղում եմ եղել, նստած ինձանից խոսելիս են եղել, մերս ասել է՝ «Աստված չանի Սասունը պլեն ընկնի, ճիշտ կլինի զոհվի»: Սա ասել է իմ մայրը:


Էսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, և՛ բոլորիդ մայրերը: Ես զինվոր եմ եղել: Էդմոնի եղբայրն իմ մասին գրել է այն, ինչ Էդմոնն ասաց Ալենին այս ամբիոնից: Ես չեմ հակադարձի իրա բառերով: Երիտասարդ քո մայրն ինձ համար սուրբ է, սակայն եթե դու ներողություն չխնդրեցիր… դու իմ անցած ուղին գիտես.. լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս, աղերսաբար ներողություն խնդրի իմ ծնողից»։


«Էտ տղեն հրապարակային իմ մոր մասին բան ա գրել, լավագույն տարբերակը կլինի, եթե ներողություն խնդրի: Ես մի կառույց եմ ղեկավարում, որի տղաները հազարավոր տղաների մայրեր ու քույրեր են փրկել Ղարաբաղում»,-ասաց նա:


«Ես իմ ընկերներին, որդիներին, ովքեր զանգում են ու ասում են էս անեն, էն անեն, կոչ եմ անում զերծ մնալ նման բաներից: Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարող եմ կանգնել: Նրանք ուզում են քաոս սարքել երկրում, կոչ եմ անում չգնալ դրան: Ես խնդրում եմ, որ Էդմոնի ընտանիքը հասկանա, թե ինչ սրբություն է մայրը: Ձեր մայրն ինձ համար սուրբ է: Բայց էտ երեխուն ասում եմ, որ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է»,-ասաց նա:


«Տիկին Սամսոնյանը գրել էր, որ իմ կարողությունները պետք է վերանայվեն: Ես ինչ ունեմ, նկարահանվել է: Ես էսօր սեփական մեքենա չունեմ, իմ ջոկատի Կարենի մեքենայով եմ գնում գալիս: Իմ կյանքն էլ էտ ա: Ես սոված, անտեր մարդ եմ տեսել, իմ ընկերները գիտեն, թե ինչպես եմ ես օգնում ժողովրդին: Իրանք երկու եղբայրներով պետք է հասկանան ու ներողություն խնդրեն Ալենից ու ինձանից»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր