Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

12 մայիս 2020 12:56

Ամենակայուն իմունիտետը՝ «ավելի մեծ տարիքի» հիվանդների մոտ.ում մոտ է ձեւավորվում կորոնավիրուսի դեմ հզոր իմունիտետ

Կենսաբանական գիտությունների դոկտոր, կենսաբանության ամերիկյան դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան ասում է, որ COVID-19-ով վարակված հիվանդների միայն 7-8%-ն է ուժեղ և կայուն իմունիտետ ձևավորում, ինչպես նաև վարակված մարդկանց ևս 7-8 տոկոսը, որոնց օրգանիզմում մեծ քանակությամբ հակամարմիններ են առաջացել, ունեն լավ իմունիտետ։ Այս մասին գրում է Gazeta-ն։


Մասնագետը նշել է, որ առավել հաճախ ամենակայուն իմունիտետը ձեռք են բերում «ավելի մեծ տարիքի» հիվանդները, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել:


Բարանովան բացատրել է, որ նրանք, ովքեր մեղմ ձևով են հիվանդացել կորոնավիրուսով, ազատվում են վարակից ինտերֆերոնների օգնությամբ, որոնք արագորեն արտադրվում են մարդու մարմնում՝ ի պատասխան վիրուսի:


«Այս դեպքում ինտերֆերոններն իրենք են հաղթահարել, և հակամարմինները չեն առաջացել օրգանիզմում, այդ պատճառով էլ այդ հիվանդները իմունիտետ չունեն COVID-19- ի նկատմամբ»,- ասել  է կենսաբանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր