7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրել          Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին       Տեսանյութ.Քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ իրացնողին, որը ձերբակալվել է    

12 մայիս 2020 16:27

Այսօրվանից սկսած, Մոսկվայում հասարակական վայրերում առանց ձեռնոց կամ դիմակ հայտնվելը կպատժվի 4000-5000 ռուբլի տուգանքով

Մոսկվայում մայիսի 12-ից սկսած շնչառական օրգանների և ձեռքերի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը պարտադիր է դարձել, հայտնում է meduza.io կայքը։


Մոսկվայի քաղաքապետի հրամանագրի համաձայն՝ հանրային տրանսպորտում, տաքսիներում, աշխատանքի վայրում, խանութներում և առևտրի կենտրոններում դիմակների, ռեսպիրատորների և ձեռնոցների օգտագործումը պարտադիր է։ Փսաստաթուղթը ձեռնոցների և դիմակների տեսակի մասին կոնկրետ տեղեկություններ չի պարունակում։


Աղբյուրը մանրամասնում է, որ Մոսկվայի մարզի բնակիչներին նույնպես պատրադրել են այսօրվանից սկսած դիմակներ կամ ռեսպիրատորներ օգտագործել հասարակական վայրերում, դեղատներում, խանութներում, բժշկական հաստատություններում, հասարակական տրանսպորտում, տաքսիներում և այլ վայրերում։

Նշվում է,որ աշխատանքի վայրում կամ խանութում դիմակ կրելուց հրաժարված անձին սպառնում է 4000, իսկ հասարակական տրանսպորտոի և  տաքսու պարագայում՝ 5000 ռուբլու չափով տուգանք։ Սահմանված կանոնների կիրառման առաջին օրը մարդկանց միայն նախազգուշացումներ կարվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր