Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 մայիս 2020 14:02

Տեսանյութ.Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա.ՄԻՊ-ը՝ «Իմ քայլի» պատգամավորին

«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

ՄԻՊ-ին փորձեց սաստել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ «Պարոն Թաթոյան, ես առաջարկում եմ պատգամավորների հետ խոսելիս ուրիշ ձևով խոսել»:

Արման Թաթոյանը շարունակեց. «Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատավության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր