Կրակոց Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ «Մակարով»-ից արձակված պարկուճ
Երեւանում, մայիսի 12-ին, վիճաբանություն եւ կրակոց է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված շենքի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր եւ «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաեւ՝ արդյո՞ք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ, եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։