Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն       Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրամիության պատվիրակությունը    

13 մայիս 2020 13:16

ԱՄՆ-ն համավարակն օգտագործում է աշխարհակարգի իր տեսլականը պարտադրելու համար. Լավրով

Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների հետ միասին, չեն հրաժարվում կորոնավիրուսի համավարակն օգտագործելու փորձերից` աշխարհակարգի իրենց տեսլականն առաջ տանելու համար` առճակատում հրահրելով: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման բացման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Պետք է արձանագրենք, որ նույնիսկ համավարակի պայմաններում մեր ամերիկացի գործընկերներն ու նրանց դաշնակիցները չեն հրաժարվում առճակատում հրահրելու փորձերից, չեն դադարում օգտագործել ստեղծված իրավիճակը` իրենց տեսակետը, ապագա կարգի մասին իրենց տեսլականը պարտադրելու համար, որը նրանք կանոնների վրա հիմնված կարգ են անվանում: Կանոնները, ինչպես գիտեք, իրենք են հորինում»,- ասել է Լավրովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր