Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն       7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրել    

15 մայիս 2020 12:54

Ադրբեջանի «մարդու իրավունքների պաշտպանը» վիրավորվել է և չի ցանկանում հանդիպել Հայաստանի ՄԻՊ-ին

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Սաբինա Ալիևան հայտարարել է, որ չի ցանկանում հանդիպում ունենալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Թաթոյանը օրեր առաջ հայտարարել էր, որ պատրաստ է նման հանդիպում ունենալ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր քննարկելու համար։

Նրա ադրբեջանուհի գործընկերը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպում ունենալ Հայաստանի պես պետության ՄԻՊ-ի հետ։ Նա ավանդական խոսքերն է ասել «20 տոկոսի և ՄԱԿ-ի 4 բանաձևերի» մասին։ Սակայն անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ Թաթոյանի առաջարկը մարդկանց իրավունքների, ոչ թե քաղաքականությունների քննարկման մասին է։


Էլ ավելի Ալիևային վիրավորել է այն հանգամանքը, որ Թաթոյանը առաջարկում է այդ հիպոթետիկ հանդիպմանը մասնակից դարձնել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանին։ Մարդու իրավունքների չակերտավոր պաշտպանը չի խորշել քաղաքականությամբ պայմանավորել իրենց հանդիպման հնարավորությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր