Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 մայիս 2020 13:55

Էրդողանի կողմնակիցները սպառնում են ընդդիմությանը սպանություններով եւ բռնաբարություններով

Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմնակիցները սկսել են հետապնդել քաղաքական ընդդիմության գործիչներին՝ սոցիալական ցանցերում սպանությունների եւ բռնաբարությունների սպառնալիքներով հեշթեգներ ստեղծելով: Թուրքական ընդդիմությանը սկսել են մեղադրել հեղաշրջում հրահրելու մեջ, գրում է Ahval-ը:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ին հայտարարել էր, որ ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական ​​կուսակցությունն առաջնորդվում է «ֆաշիստական ​​մտածողությամբ եւ դեռ հեղաշրջումների եւ հունտաների ծարավ ունի»: Նա քաղաքական կուսակցությանը մեղադրել էր հեղաշրջման միջոցով կառավարական իշխանությունը յուրացնելու ձգտման մեջ:


Էրդողանի հայտարարություններից հետո իշխանամետ լրագրող Սեւդա Նոյանը հայտարարել էր, որ իր ընտանիքը կարող է «50 մարդ սպանել»՝ Թուրքիայի նախագահին աջակցելու համար նրա դեմ հեղաշրջման փորձի դեպքում: Էրդողանի մեկ այլ կողմնակից՝ իսլամիստ լրագրող Ֆաթիհ Թեսկան, մայիսի 11-ին կրկնել էր նույն կեցվածքը՝ սպառնալով կանանց եւ երեխաների կյանքին, որոնք կապված են պետական հեղաշրջման  հիպոթետիկ դավադիրների հետ:


«Միլիոնավոր մարդկանց արյուն կթափվի Էրդողանի արյան մեկ կաթիլի դիմաց»,- ասել էր Թեզկան համացանցում հրապարակված իր տեսանյութում:


Իշխանության գործիչներից ոգեշնչված՝ ԱԶԿ-ի հազարավոր կողմնակիցներ թիրախավորել են ընդդիմության նշանավոր դեմքերին, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլուին, ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Ստամբուլում ԺՀԿ-ի նախագահ Քանան Քաֆթանցօղլուին եւ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդագին եւ լրագրոց Նեւշին Մենգուին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր