Տեսանյութ.ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակահերթով սպանել է «կորոնավիրուսային» հիվանդանոցում որպես կամավոր աշխատող կնոջը
![](https://i.ytimg.com/vi/vp6IyMo2x-w/hqdefault.jpg)
Ոստիկանության տեղեկություններով՝ տիկին Թեյլորի բնակարանում նրանք պարբերաբար փաթեթներ են փոխանակել, և ոստիկանությունն իրավունք է ունեցել առանց նախազգուշացման այդ տուն մուտք գործելու։ Նրանք, առանց դուռը թակելու, ներխուժել են բնակարան, և տիկին Թեյլորը, հանկարծակիի գալով, փորձել է դիմադրություն ցույց տալ, ինչն էլ բերել է նրա՝ 8 կրակոցով աղետալի մահվան։ Թեյլորի մայրը հայտնել է, որ դուստրը, որպես կամավոր, աշխատում էր «կորոնավիրուսային» հիվանդանոցում։ Եվ, նրա տեղեկություններով, վերը նշված հետախուզվող տղամարդիկ դեպքից շատ առաջ արդեն կալանավորված են եղել։
Թամիկա Պալմերը՝ զոհված աղջկա մայրը, վստահ է, որ դատական հայցը անպայման շահելու է։