Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

15 մայիս 2020 16:32

Տեսանյութ.Վերջնաժամկետ՝ թուրք ներելու քաղաքականությամբ զբաղված մարդկանց. Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն այս պահին գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում։


Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքյան իր էջում վերջնաժամկետ է ներկայացրել թուրք ներելու քաղաքականությամբ զբաղված մարդկանց և ասել, որ մերումանուկ է անելու նրանց. «Երբ սպառնացել էի, որ թուրք ներողներին մերումանուկ եմ անելու, չգիտես ինչու Խառատյանները խիստ անհանգստացել էին իրենց կյանքի համար։ Նրանք իրենց կյանքի նկատմամբ երևի վտանգ էին զգացել և դիմել իրավապահ մարմիններին։ Այժմ կանչել են, կգնամ, կտեսնեմ ինչ առիթով եմ մասնակցում քննությանը»,-ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ կարող էր նաև մերժել, քանի որ դա ոստիկանության կողմից հրավեր էր և դրա իրավունքն ունի, սակայն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ թաքցնելու ոչինչ չունեն և կողմ են այս գործի հանրայնացմանը։


Նարեկ Մալյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր ամբողջական ընտանիքով տարբեր ֆրոնտներով լծված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, պահանջատիրությունը ոչնչացնելուն. «Նույնիսկ այնպիսի ցինիկ մարդու համար, ինչպիսին ես եմ շատ ծանր է պայքար սկսել մի ամբողջական ընտանիքի դեմ։

Դրա համար ես ոչ թե նրանց ժամանակ տվեցի, այլ ինձ ժամանակ տվեցի, որպեսզի ազատվեմ բոլոր այն բարոյական արգելքներից, կաշկանդվածությունից։ Շուտով այդ մարդիկ փորձելու են ներողություն խնդրել, մեղա գալ և որպեսզի ազատվեմ այդ ավելորդ բարեսրտության կաշկանդվածությունից, ինքս ինձ ուղղակի ժամանակ տվեցի, մարդասիրական միջանցք բացեցի, որ նրանք կարողանան այդ միջանքով դուրս գան ու մոռացվեն։ Նրանք պետք է շահագրգռված լինեն բացատրություններ տալ իրենց որոշակի գործողությունների համար, իրենց շատ որոշակի ծրագրերով ստացած գումարների համար։ Փոխարենը նրանք նախընտրեցին այն, ինչ սովորաբար անում են սորոսականներն ինձ հետ պայքարի առաջին փուլում»,-ասաց Մալյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր