Հաքերները Թրամփի «կեղտոտ գաղտնիքները» չհրապարակելու համար պահանջել են 42 մլն դոլար
![](https://www.tert.am/news_images/1042/3123001_1/gettyimages_1177447465_714x476_v1.thumb.jpg)
Նրանք խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել 756 ԳԲ տվյալներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կեղտոտ գաղտնիքները»: Հաքերները պահանջում են 42 մլն դոլար վճարել՝ տվյալները չհրապարակելու համար։
«Այժմ փրկագնի գումարը կազմում է 42 մլն դոլար, հաջորդ մարդը, որին կմերկացնենք, Դոնալդ Թրամփն է։ Պարոն Թրամփ, եթե ցանկանում եք նախագահ մնալ, ուշքի բերեք ձեր տղաներին: Եվ դուք՝ ընտրողներ, համոզված եղեք, որ նման հրապարակումից հետո չեք ցանկանա նրան նախագահի դերում տեսնել։ Վերջնաժամկետը մեկ շաբաթ է»,- գրել են հաքերները։
Հաքերիային զոհերի ցանկում են հայտնվել նաև Լեդի Գագան, Մադոննան, Նիկի Մինաժը և Բրյուս Սփրինգստին․ հաքերներին հաջողվել է տվյալներ ձեռք բերել նրանց պայմանագրերի, անձնական նամակագրության, էլեկտրոնային փոստի հասցեների և հեռախոսահամարների մասին։
Grubman Shire Meiselas & Sacks իրավաբանական գրասենյակը հաստատել է տեղեկատվությունը, որ իրենց ներքին անվտանգության ծառայությունները հաքերների հարձակմանն են ենթարկվել։
Հարձակումը կազմակերպել է REvil խումբը, որը նաև հայտնի է sodinokibi անունով։ Տեղեկատվության արտահոսքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են անցյալ հանգստյան օրերին, երբ համացանցում հրապարակվել է Մադոննայի՝ 2019/2020 թվականների ընթացքում Madame X համերգային շրջագայության պայմանագրի մի հատվածը:
Grubman-ում պատասխանել են, որ չնայած սպառնալիքներին՝ հրաժարվում են բանակցել հաքերների հետ։ Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ գումարի վճարումը չի կանգնեցնի ransomware-ին գաղտնի տեղեկատվության հրապարակումից: