Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

16 մայիս 2020 13:39

Տեսանյութ.Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի շուրջ 96 մլն եվրո, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի աջակցություն

Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված միջազգային մի շարք կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել ՀՀ-ին տրամադրվող ֆինասական աջակցության ծավալները: Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար:


Գերմանիայի և Հայաստանի միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 1 մլն եվրոն:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 8-րդ ասուլիսի ժամանակ։


Նրա խոսքով՝ պարենային խնդրի կարգավորման նպատակով մինչև հունիսի 30-ը երրրոդ երկրներից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող կարևոր ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Նշված ապրանքերից են կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, հնդկաձավարը, բրինձը, մանկական կերերը, նաև տարբեր դեղամիջոցներ:


«2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած մաքսային արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայվեին 2020 թվականի հունվարի 1-ից: Տվյալ ապրանքների գծով սպասվող 0.5-ից 0.6 տոկոս թանկացումների ռիսկը սրանով ըստ էության չեզոքացվել է»,-նշեց վարչապետը։


Արտակարգ դրության հաստատումից ի վեր, մայիսի 6-ի դրությամբ 23.000 քաղաքացի է վերադարձել ՀՀ այն պայմաններում, երբ դադարեցված են եղել օդային ճանապարհով ուղևորափոխադրումները: Փաշինյանը նաև հայտնեց, որ առաջիկայում ևս նախատեսված են թռիչքներ։


 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր