Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

18 մայիս 2020 10:56

Նոր ռեկորդ. Հայաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք. 1 պացիենտ մահացել է

Հայաստանում մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ մայիսի  18-ին հաստատվել է կորոնավիրուսի 4823 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 41850 (վերջին մեկ օրում՝ 1620): Փաստացի այս պահին բուժվում է 2718 անձ (մեկ օրում ավելացել է 255-ով):


Վերջին տվյալներով ապաքինվել է 2019 անձ (վերջին մեկ օրում՝ 94 մարդ), 61 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր