Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

18 մայիս 2020 13:05

Մահացել է ոչ թե 61, այլ 86 մարդ.ինչու են թաքցնում մահացածների իրական թվերը

ՀՀ քաղաքացիները տուժում են անարդյունավետ, ոչ կոմպետենտ եւ ստախոս իշխանության պատճառով։ Լուծումն Ազգային համաձայնության նոր կառավարության ձեւավորումն է, որի մեջ պետք է ներառվեն բոլոր կարող ուժերն ինչպես իշխանական, այնպես էլ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտից, հասարակական սեկտորից, փորձագիտական շրջանակներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։


Նա, մասնավորապես, գրել է.


«Փաշինյանն ու Թորոսյանը թաքցնո՞ւմ են մահացածների իրական թվերը․ ինչ է սպասվում մեկ ամսից


Կորոնավիրուսային թվերով Հայաստանը շարունակում է տարածաշրջանային «հաղթարշավը»։


Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վիճակագրություն ունենք թե՛ վարակվածների քանակի, թե՛ մահվան ելքերի առումով։


1 միլիոն բնակչությանն ընկնող վարակվածների թվով մենք հարեւաններից զիջում ենք միայն Թուրքիային։ Վարակի համաշխարհային օջախներից համարվող Իրանն արդեն մեզանից հետ է այդ ցուցանիշով։ Վրաստանն ու Ադրբեջանն այդ առումով մեզանից մի քանի անգամ լավ վիճակում են։


Եզրակացությունը միանշանակ է՝ այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ նա՛ էր, որ սկզբնական փուլում շան տեղ չդրեց համաճարակային վտանգը, գերադասեց մարդկանց խմբերով հավաքել եւ «այո»–ի քարոզ կարդալ։ Այսինքն՝ անտեսվեց մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ հանուն ՍԴ–ն սեփականաշնորհելու եւ ավելի այլասերված իշխանություն ունենալու։


Նա էր, որ ուշացումով արտակարգ դրություն մտցրեց, բայց անարդյունավետ գործեց՝ տապալելով հակահամաճարակային քաղաքականությունը։ Փոխարենը նա նպատակամղված պառակտում էր հանրությանը եւ ՀՀ շահերի դեմ օրենքներ անցկացնում քրեական ենթամշակույթի տարածման կենտրոնի վերածված ԱԺ–ի միջոցով։


Շատ լավ հասկանալով, որ ձախողվել են կորոնավիրուսի դեմ պայքարում եւ պատճառ դարձել վատ ցուցանիշների՝ Փաշինյանն ու կորոնավիրուսային հարցերով իրարամերժ գնահատականներով աչքի ընկնող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անցել են «թավշյա» վիճակագրության։ Նրանք տալիս են կորոնավիրուսից օրական մահերի թվերը՝ դրանք տարանջատելով «այլ պատճառով մահերից»։ Այստեղ մանիպուլյացիա կա։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցման համաձայն՝ եթե նույնիսկ կա կասկած, որ մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով եւ նրա մահը տեղի է ունեցել ոչ ակնհայտ այլ պատճառով (օրինակ՝ ավտովթար, սպանություն եւ այլն), ապա մահվան թերթիկում պետք է որպես պատճառ նշել կորոնավիրուսը, քանզի այն մարդու օրգանիզմում սադրում է հիվանդությունների սրացումները եւ հանգեցնում դժբախտ արդյունքի։


Եթե հետեւենք ԱՀԿ մեթոդաբանությանը, ապա Հայաստանում մայիսի 18–ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ոչ թե 61, այլ 86 մարդ։ ՀՀ իշխանությունները 25–ին դուրս են գրել որպես «այլ պատճառով մահացածներ»։


Մահացածների թվերն իջեցնելով՝ փորձում են սեփական ապաշնորհությունը թաքցնել, բայց դա հնարավոր չէ։


Ի դեպ, եթե այս տեմպերով աճեն վարակվածների թվերը, ապա հունիսի 15–ին մենք կունենանք 7.500–ից ոչ պակաս վարակվածներ։ Դրանց 20–25 տոկոսը կարիք կունենա ինտենսիվ թերապիայի, ինչը մեր առողջապահական կարողությունները գերազանցող թիվ է։ Իսկ թե ինչ տխուր պատկեր կսպասվի դրանից հետո, դժվար չէ նկարագրել։


Եթե սրան գումարենք նաեւ սոցիալ–տնտեսական ոլորտում սպասվող աղետը, ապա պատկերն ամբողջական կդառնա։


ՀՀ քաղաքացիները տուժում են անարդյունավետ, ոչ կոմպետենտ եւ ստախոս իշխանության պատճառով։ Լուծումն Ազգային համաձայնության նոր կառավարության ձեւավորումն է, որի մեջ պետք է ներառվեն բոլոր կարող ուժերն ինչպես իշխանական, այնպես էլ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտից, հասարակական սեկտորից, փորձագիտական շրջանակներից։


Հաշվիչը միացրած է բոլորիս համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր