Մենք կազատվենք մանկապարտեզների այն աշխատակիցներից, որոնք կանոնները չեն պահի. Կոմպրոմիս չի լինելու. փոխքաղաքապետ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/1532171108_1366e7e78f55043b3cad406f732a6b89.jpg)
Նա տեղեկացրեց, որ շուրջ 61 հազար ծնողների շրջանում հարցում է արվել եւ նրանցից մոտ 11 հազարը գտնվում է այս կարգավիճակում, եւ ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ:
Փոխքաղաքապետը ներկայացրեց սահմանված կանոնները, որոնցով աշխատելու են մանկապարտեզները. «Բացառում ենք ծնողների մուտքը մանկապարտեզ: Երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում, եւ համոզվելով, որ չունի ջերմություն, ընդունում են մանկապարտեզ»,-ասաց նա՝ կոչ անելով ծնողներին համբերատար կերպով պահել հեռավորություն պահպանելու կանոնները:
Նա հավելեց, որ մեկ անգամ էլ երեխայի ջերմությունը չափում են վերջում, եւ եթե պարզվում է, որ ջերմություն ունի, հորդորում են երեխային չբերել մանկապարտեզ. «Խմբերում լինելու են 8-10 հոգի: Մանկապարտեզում հրաժարվելու ենք այն խաղատեսակներից ու խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ: Հրաաժարվելու ենք այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում»,-ընդգծեց Վիրաբյանը:
Նա նաև ընդգծեց, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները աշխատանքի չեն գա, բայց կվճարվեն ամբողջությամբ: Մանկապարտեզներն օրական երկու անգամ կախտահանվեն:
Ինչ վերաբերում է սննդին, նույն կերպ է իրականացվելու, ինչպես նախկինում, սակայն որոշակի սննդատեսակների դեպքում փաթեթավորման փոփոխություն է արվել:
«Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է 160 հազարից ավելի դիմակներ եւ մի քանի հազար լիտր ալկոգել: Այո, սա մեզ համար փորձություն է, պետք է կարողանանք հաղթահարել այն: Այն աշխատկիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կվտանգեն երեխաների ու նրանց ընտանիքների կյանքերը, այդ աշխատակիցներից մենք շատ արագ կազատվենք, նրանք կմաքրվեն: Նրանց հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Նրանք, որոնք իրենց կամքով չեն ցանկանա աշախատել, չեն վճարվի, իսկ որոնք այս պայմաններում կգան աշխատանքի 100 տոկոսով կվճարվեն եւ մենք կփորձենք գտնել տարբերակներ լրացուցիչ խրախուսումների համար»: